1588 դիտում
20:02 03-09-2020
232 միլիոն դրամ՝ մարզիկներին սպորտային թոշակ տրամադրելու համար
Օլիմպիական խաղերին ընդառաջ, մեկ տարի Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի Օլիմպիական խաղերում, նաև օլիմպիական մարզաձևերում ընդգրկված և Հայաստանը ներկայացնող մարզիկներին, հավաքականների մարզիչներին և բժիշկներին։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 232,000 միլիոն դրամ:
Հայտնի է, որ նախկինում այս վարձատրությունը մարզաշխարհի ներկայացուցիչները ստանում էին այլ աղբյուրներից: Իսկ վերջին ամիսներին չեն ստացել:
«Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,-ասել է Հարությունյանը:
Ծրագիրը նախատեսում են կիրառել մեկ տարի: Կհաշվարկեն օգոստոսի 1-ից, կշարունակեն մինչև օլիմպիական խաղերի ավարտը:
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
14:54 03-09-2020
Յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին
25063 դիտում
11:32 06-05-2021
Չարենցավանում թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է 1 միլիոն 600 հազար դրամ
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը