211652_close_icon
views-count2024 դիտում article-date 15:47 03-09-2020

Լավագույն երկիրը՝ երեխաների ապրելու համար․ ՄԱԿ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Նիդեռլանդներին տեղավորել է այն երկրների վարկանիշի 1-ին հորիզոնականում: Այդ մասին ասվում է կազմակերպության կողմից անցկացված հետազոտության մեջ: Գրում է [url=https://ria.ru/20200903/deti-1576669213.html]ria.ru[/url]-ն: Փորձագետները համեմատել են աշխարհի 41 երկրների երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության, ակադեմիական պատրաստության և սոցիալական ունակությունների ցուցանիշները: Վերլուծելով հետազոտությունների տվյալները՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ Նիդեռլանդներում երեխաներն իրենց ամենալավն են զգում: Հիմնադրամի կազմած ընդհանուր վարկանիշի 2-րդ և 3-րդ դիրքերն զբաղեցնում են Դանիան և Նորվեգիան, 4-րդ և 5րդ տեղերում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Նիդեռլանդները նաև առաջին հորիզոնականն են զբաղեցնում այն երկրների ցուցակում, որտեղ երեխաներն ամենագոհն են իրենց կյանքից. նման երեխաների բաժինն այս երկրում կազմում է 93 տոկոս: Երեխաների շրջանում կյանքից բավարարվածության բարձր ցուցանիշներ են նաև գրացվել Մեքսիկայում (86 տոկոս), Ռումինիայում (85 տոկոս), Ֆինլանդիայում (84 տոկոս), Խորվաթիայում (82 տոկոս), Շվեյցարիայում (82 տոկոս), Իսպանիայում (82 տոկոս) և Լիտվայում (82 տոկոս): Իսկ Թուրքիայում իրենց կյանքից գոհ են երեխաների 53 տոկոսը։

Նմանատիպ նյութեր