211652_close_icon
views-count1287 դիտում article-date 15:34 03-09-2020

ՀԱՊԿ-ն աշնանն անցկացվելիք զորավարժությունների ընթացքում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացման խնդիրը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշնանը Հայաստանում տեղի ունենալիք «Փոխգործակցություն 2020» զորավարժություններում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/03/odkb-otrabotaet-na-ucheniyah-v-armenii-lokalizaciyu-prigranichnogo-konflikta?fbclid=IwAR1UisMPUSenqRcjaDevkgxvrunpqIc1OasmQarYgnkq79w1rGNF_cJUG6Y]eadaily.com[/url] կայքը` հղում տալով շտաբային բանակցությունների արդյունքում հրապարակված ՀԱՊԿ միասնական շտաբի մամուլի ծառայության հայտարարությանը: «ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում»,- նշել է ռազմական բլոկի Միացյալ շտաբը: Աշնանը նախատեսվում է նաև «Որոնում 2020» հետախուզական վարժանքները, որոնց ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների կողմից և հետախուզական միջոցների շնորհիվ հետախուզության կազմակերպումն ու իրականացումն ի շահ կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի: «Որոնում 2020» զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության հատուկ և ռազմական հետախուզության վարչության պետի ղեկավարությամբ: «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունների ղեկավարումը վստահվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչության ղեկավարին: Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքում՝ «Բաղրամյան» ռազմավարժարանում:

Նմանատիպ նյութեր