211652_close_icon
views-count1669 դիտում article-date 11:39 03-09-2020

Սի Ծինփինն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ

1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի ներկայացուցիչները ԱՄՆ-ի Միսուրի ավիակիրում ստորագրեցին կապիտուլյացիայի ակտ։ Այսպիսով Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տևել է 6 տարի և խլել առնվազն 55 միլիոն մարդու կյանք, ավարտվեց: Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Նոր Զելանդիայի ներկայացուցիչները: Խորհրդային Միության անունից արարողությանը ներկա էր գեներալ-լեյտենանտ Կուզմա Դերևյանկոն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինփոխադարձ շնորհավորական հեռագրեր են հղել միմյանց: Այս մասին տեղեկացնում է [url=http://russian.news.cn/2020-09/03/c_139339525.htm]«Սինխուա»[/url] գործակալությանը:

Նմանատիպ նյութեր