211652_close_icon
views-count1806 դիտում article-date 10:45 03-09-2020

Մամուլի ազատության առումով՝ Վրաստանն առաջ է անցել Լեհաստանից, Մալթայից ու Հունգարիայից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երկար ժամանակ, ըստ աղբյուրի, Վրաստանը զարգացել է դրական ուղղությամբ: Ռուսաստանի հետ 2008 թ. պատերազմից հետո այդ երկրում նկատելի դրական քայլեր են կատարվել: Այնքան նշանակալից, որ այն հետևում է թողել ԵՄ-ի անդամության թեկնածուներին՝ նախկին Հարավսլավիայից, ինչպես նաև Եվրամիության անդամ որոշ երկրների: Այսպես՝ Համաշխարհային բանկի գործարարության վարման թեթևության և կոռուպցիայի ընկալման ինդեքսներում Վրաստանն ավելի լավ դիրք է զբաղեցնում, քան Իտալիան, Հունաստանը, Լիտվան կամ Ռումինիան: Մամուլի ազատության առումով՝ Վրաստանն առաջ է անցել Լեհաստանից, Մալթայից ու Հունգարիայից: 12 տարի առաջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև հակամարտությունից հետո կանցլեր Մերկելը նույնիսկ խոսել է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր