211652_close_icon
views-count118872 դիտում article-date 13:18 01-09-2020

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում «Պռոշյանի գինու-կոնյակի գործարանում» պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHSMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի «Պռոշյանի Գինու-կոնյակի գործարանի» տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրարարական ջոկատների 5 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեռևս չպարզված հանգանմանքներում, պայթյուն է տեղի ունեցել կրակի բռնկումով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր և վիրավորներ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ։ Այս պահին հրշեջ-փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, պարզելու համար, թե արդյո՞ք այլ քաղաքացիներ կան տուժած, թե՞ ոչ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր