211652_close_icon
views-count108129 դիտում article-date 10:32 01-09-2020

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում․ սուր էկզոգեն թունավորումով հիվանդանոցներ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ․ կան զոհեր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արմավիր քաղաքի բանկիչներ՝ 54-ամյա Ալեքսան Ասատրյանը, 53-ամյա Գագիկ Սարգսյանը, 61-ամյա Գագիկ Նիկոլյանը և 58-ամյա Մովսես Հարությունյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանցում Ա․ Ասատրյանն ու Գ․ Սարգսյանը մահացել են։ Իսկ Գ․ Նիկոլյանն ու Մ․ Հարությունյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր սեպտեմբերի 1-ին, ժամը 01։ 00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում, հիպորլեմիկ շոկ» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս անգամ Արմավիրի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզում է, որ տեղափոխվածը Արմավիր քաղաքի բնակիչ 69-ամյա Ռուբիկ Զաքարյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր, ժամը 01։50-ի սահմաններում դարձյալ «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 2 քաղաքացի։ Արմավիրի ոստիկանները պարզում են, որ տեղափոխվածները Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանն է և 47-ամյա Համլետ Ամիրխանյանը։ Վերջիներս նույնպես գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր ժամը 02։45-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի և 1 քաղաքացու դի։ Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, մեկնելով «Արմենիա» բժշկական կենտրոն, պարզել են, որ նրանք են՝ Գագիկ Նիկոլյանը, ում բնակության վայրն ու ծննդյան թիվը պարզվում է, և 61-ամյա Մաթևոս Սարգսյանը, իսկ մահացածը Մովսես Հարությունյանն էր, ում բնակության վայրն ու հասցեն ճշտվում է։ Այսօր, ժամը 05։20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հ․ Ամիրխանյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և ըստ տեղեկությունների՝ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ մահացածներն ու հիվանդանոցում գտնվողները թունավորվել են ոգելից խմիչքից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` Aysor Panarmenian News ATV
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր