211652_close_icon
views-count1500 դիտում article-date 15:38 29-08-2020

ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի նկատմամբ տնտեսական բոյկոտը չեղարկելու մասին հրամանագիր է ստորագրել

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները կարգավորելու որոշման ֆոնին՝ Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել. էմիրաթական ընկերություններին թույլատրվել է առևտուր անել Իսրայելի հետ, գրում է [url=https://wam.ae/en/details/1395302865596]WAM[/url] լրատվական գործակալությունը։ «Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հրապարակել է թիվ 4 հրամանագիրը՝ Իսրայելի հետ հաշտության պայմանագիր կնքելու մասին հայտարարության համաձայն Իսրայելի բոյկոտի և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972 թ. թիվ 15 դաշնային օրենքը չեղյալ հայտարարելու մասին»,- ասված է պետական գործակալության հաղորդագրության մեջ: Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:

Նմանատիպ նյութեր