211652_close_icon
views-count1676 դիտում article-date 16:55 28-08-2020

Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ձերբակալվել է այդ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթը: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Իզաթը պատասխանատու էր ասոցիացիայի զինված թևի ստեղծման համար: Նա օգտագործել է հետապնդումից խուսափելու նպատակով մի քանի բնակարաններ էր օգտագործում։ Իսլամիստների պարագլխին ձերբակալեու օպերացիայի ժամանակ առգրավվել է նաև տեխնիկա, ինչպես նաև՝ նամակագրություն՝ Թուրքիայում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների հետ: Ձերբակալման գործողությանը ներգրավված են եղել մի քանի հատուկ ծառայություններ: Եգիպտոսւ ուժայինները շարունակում են փնտրել մարդկանց, ովքեր կարող են կապված լինել Մահումդ Իզաթի հետ։

Նմանատիպ նյութեր