211652_close_icon
views-count1639 դիտում article-date 23:08 27-08-2020

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Եգիպտոսի հետ ծովային սահմանները որոշելու համաձայնագիրը

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ ծովային սահմանները որոշելու մասին համաձայնագիրը՝ հարեւան Թուրքիայի հետ լարվածության աճի պայմաններում՝ Միջերկրական ծովի արեւելքում էներգետիկ ռեսուրսների շուրջ էսկալացիայի պատճառով, հաղորդում է [url=https://www.usnews.com/news/world/articles/2020-08-27/greek-parliament-ratifies-maritime-accord-with-egypt]usnews[/url]-ը: Համաձայնագրին, որը ստորագրվել է այս ամսվա սկզբին եւ արդեն վավերացվել Եգիպտոսի խորհրդարանի կողմից, հավանություն է տվել հույն օրենսդիրների մեծամասնությունը: Այս համաձայնագիրը զայրացրել է Թուրքիային, որը պնդում է, որ դա ոտնձգություն է իր մայրցամաքային հատվածի դեմ: Համաձայնագիրը նաեւ հատվում է այն ծովային գոտիների հետ, որոնք Թուրքիան անցած տարի համաձայնեցրել էր Լիբիայի հետ, ինչը Հունաստանն անօրինական է համարում:

Նմանատիպ նյութեր