211652_close_icon
views-count1612 դիտում article-date 22:39 27-08-2020

Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» 5-րդ բազմազգ ուսումնավարժանքները

Վրաստանի Նորիո ուսումնական ռազմաբազայի և Վազիանի ռազմաբազայի տարածքերում սեպտեմբերի 7-18 կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2020» 5-րդ միջազգային բազմազգ զորավարժությունները: Ինչպես հաղորդում է [url=https://www.apsny.ge/2020/mil/1598472344.php]apsny.ge[/url]-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, ուսումնավարժանքների նպատակը «Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի համատեղելիության և մարտական պատրաստվածության բարելավումն է»: Բացի այդ, նշվում է, որ դրանք «նպաստելու են կայուն և անվտանգ իրավիճակի պահպանմանը Սև ծովի տարածաշրջանում»: ««Արժանի գործընկեր-2020»-ի շրջանակներում առաջին անգամ կիրականացվեն թիմային զորավարժություններ բազմազգ ջոկատների մակարդակով՝ իրական ժամանակի ռեժիմով անցկացվող ուսումնավարժանքներին զուգահեռ, որոնք ներառում են նոր մոտեցումներ, ինչպես օրինակ՝ կիբերանվտանգությունը, տեղեկատվական գործողությունների տարրեր և էլեկտրոնային պատերազմներին դիմագրավելու տարրեր»,- ասվում է վրացական գերատեսչության հայտարարության մեջ: Ակնկալվում է, որ զորավարժություններին կմասնակցեն 2700 զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Ֆրանսիայից:

Նմանատիպ նյութեր