211652_close_icon
views-count2576 դիտում article-date 21:59 27-08-2020

Վրաստանը պատվաստանյութ ստանալու հարցով բանակցություններ է վարում

Վրաստանն ակտիվորեն ներգրավված է պատվաստանյութ ստանալու հարցով բանակցություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկման հարցերով ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդում է [url=https://www.newsgeorgia.ge/%d0%b3%d0%b0%d0%bc%d0%ba%d1%80%d0%b5%d0%bb%d0%b8%d0%b4%d0%b7%d0%b5-%d1%80%d0%b0%d1%81%d1%81%d0%ba%d0%b0%d0%b7%d0%b0%d0%bb-%d0%ba%d0%be%d0%b3%d0%b4%d0%b0-%d0%b3%d1%80%d1%83%d0%b7%d0%b8%d1%8f-%d0%bf/]newsgeorgia.ge[/url]-ն: Նա հայտնել է, որ այժմ աշխարհում մոտ 9 պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են անցկացվում: Դրանցից 3-ն արդեն անցել են հետազոտությունների երրորդ փուլին: Ակնկալվում է, որ աշնան վերջին կհաստատվի միանգամից մի քանի պատվաստանյութ: Ըստ կանխատեսումների, Գամկրելիձեի խոսքով, կորոնավիրուսը չի ավարտվի ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ 5 ամիս անց, վիրուսը խնդիրների է ստեղծել աշխարհի համար մեկ տարով կամ նույնիսկ ավելի այնքան ժամանակ, քանի դեռ արդյունավետ պատվաստանյութ կամ դեղամիջոց չի մշակվել:

Նմանատիպ նյութեր