211652_close_icon
views-count1524 դիտում article-date 20:01 26-08-2020

Իսրայելը հերքել է սահմանների բացումը օտարերկրացի զբոսաշրջիկների համար

Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի տեսակետից որոշ անվտանգ երկրներից զբոսաշրջիկների` Իսրայել մուտքի թույլտվության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հաղորդում է Interfax-ը։ Վերջին օրերին ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություններ են հայտնվել, այսպես կոչված, «կանաչ» երկրներից Իսրայել զբոսաշրջիկների մուտքի թույլտվության վերաբերյալ, մասնավորապես՝ Ավստրիան, Իտալիան, Էստոնիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Դանիան, Հունգարիան, Հունաստանը, Լատվիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Կանադան, Ռուանդան, Հորդանանը, Հոնկոնգը և Նոր Զելանադիան: «Իսրայելի ազգաբնակչության և միգրացիայի վարչությունը հրապարակել են այն երկրների նորացված ցուցակը, որտեղ առնվազն 14 օր գտնվելուց հետո չի գործելու Իսրայել ժամանելուց հետո պարտադիր կարանտինի մասին պահանջը, բայց խոսքը ոչ թե զբոսաշրջիկների, այլ հայրենիք վերադարձող Իսրայելի քաղաքացիների, ինչպես նաև առանձին կատեգորիաների օտարերկրացիների մասին է»,-նշել է ՌԴ-ում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրեն, ՌԴ-ում Իսրայել պետության դեսպանության խորհրդական Վլադիմիր Շկլյարը:

Նմանատիպ նյութեր