211652_close_icon
views-count2561 դիտում article-date 15:31 25-08-2020

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Միքայել Մալխասյանը՝ ՀԽ քարտուղար։ Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Գևորգ Մուրադյանն առաջարկել է ԵՊՀ ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթների վերաբերյալ հարցումներ ուղարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ և Արդարադատության նախարարություն։ Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստն էր: Լրատվամիջոցներին թույլ չտվեցին լուսաբանել այն՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող:

Նմանատիպ նյութեր