211652_close_icon
views-count4197 դիտում article-date 20:58 24-08-2020

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը 4 միլիոն 800 հազար դրամ է նվիրել «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնությանը

«Հայրենիք» զարգացման հիմնադրամն «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնության խոշոր նվիրատուներից է: «Հայրենիք» զարգացման հիմնադրամը միացել է «Երկիր» հիմնադրամի՝ «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնությանը՝ կատարելով 4 միլիոն 800 հազար դրամի նվիրատվություն։ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ «Ստեղծված իրավիճակում համազգային համախմբումն անհրաժեշտ է։ Յուրաքանչյուրիս պարտքն է սատարել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ դիմագրավելու Լիբանանը պատուհասած ճգնաժամը»․ նշված է «Երկիր» հիմնադրամի հայտարարության մեջ։ ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի և «Երկիր» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։ «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 20-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Հայրենիք» զարգացման հիմնադրամն «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնության խոշոր նվիրատուներից է «Հայրենիք» զարգացման...

Опубликовано «Հայրենիք» զարգացման հիմնադրամ / "Hayrenik" development foundation Понедельник, 24 августа 2020 г.

Նմանատիպ նյութեր