211652_close_icon
views-count1308 դիտում article-date 11:23 24-08-2020

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին

Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը: «Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցումից հետո (որոշում Է ընդունվել) ընտրություններն անցկացնել 2021 թվականի հունիսի 18-ին»,- օգոստոսի 24-ին մեջբերում է անում նրա խոսքից ISNA գործակալությունը: Օգոստոսի 23-ին Օրֆը հայտարարել է, որ ընտրական գործընթացի սկիզբը պլանավորված է 2021 թվականի փետրվար-մարտին։

Նմանատիպ նյութեր