211652_close_icon
views-count2312 դիտում article-date 22:24 21-08-2020

Իրանը Միջին Արևելքում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր թվերն է գրանցել

Եվս 20000 կորոնավիրուսի մահվան դեպքերով Իրանը գերազանցել է Միջին Արևելքի երկրներին՝ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը, գրումէ [url=https://www.amerikayidzayn.com/a/5550219.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ Իսլամական հանրապետությունը, որը ինչպես տարածաշրջանի ամենամեծ բռնկման, այնպես էլ մահացության դեպքերի ամենաբարձր թվերն ունի, սկսեց համալսարանական ընդունելության քննություններն ավելի քան 1 միլիոն ուսանողների համար: Իրանը պատրաստվում է նաև այս ամսվա վերջում շիաների մասսայական հիշատակման արարողություններին: Տարածաշրջանում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրում բարձրաստիճան քաղաքական գործիչները, առողջապահության պատասխանատուները և կրոնական առաջնորդները ևս վարակից զերծ չեն մնացել: Վիրուսի դեմ պայքարը 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում խիստ էր: Այդուհանդերձ, միջազգային փորձագետները շարունակում են կասկածել Իրանում գրանցված վարակի դեպքերի թվի շուրջ: Խոսվում է մահվան դեպքերի կրկնակի ավել թվի մասին: Իսկ շնչառական խնդիրներ ունեցող շատ իրանցիներ չեն էլ թեստավորվել:

Նմանատիպ նյութեր