հիմնական կայք
Լրահոս

Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակակիրին հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակակիրին հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Էդգար Հովաննիսյանն ու տեսուչ Կարեն Գրիգորյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմղց փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու թափված ավազը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով կորոնավիրուսով վարակակիր էին տեղափոխում հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք