211652_close_icon
views-count4440 դիտում article-date 23:27 14-08-2020

Առաջիկայում նախատեսվում են մի շարք չարտերային չվերթներ դեպի Եվրոպա, ՌԴ և ԱՄՆ

Belavia ավիաընկերությունն ամեն օր մինչև 2020 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը: Այս մասին տեղեկացրել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Օգոստոսի 15-ին կիրականացվեն Երևան֊Միներալնիե Վոդի-Երևան, Երևան֊Եկատերինբուրգ -Երևան (Aircompany Armenia ընկերություն), Մոսկվա-Երևան-Մոսկվա (Nord Star ընկերություն), Երևան-Լոս Անջելես (Icelandair ավիաընկերություն) չարտերային չվերթները: Օգոստոսի 16-ին կիրականացվեն Փարիզ-Երևան-Փարիզ (Air France ավիաընկերություն), Մոսկվա-Երևան (Aircompany Armenia ավիաընկերություն) չարտերային չվերթները: Օգոստոսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:10): Օգոստոսի 18-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան-Մոսկվա (Nord Star ընկերություն), Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան Aircompany Armenia ավիաընկերություն), Լոս Անջելես- Երևան (Icelandair ավիաընկերություն) չարտերային չվերթը կողմից (ժամանում 20:20, մեկնում 21:40): Օգոստոսի 18-ին, 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից: Օգոստոսի 18-ին և 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից: Օգոստոսի 19-ին, 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից: Օգոստոսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Նիժնի Նովգորոդ չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից: Օգոստոսի 21-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից: Օգոստոսի 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից: Օգոստոսի 23-ին, 28-ին, 29-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից: Օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից: Օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից: Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Նմանատիպ նյութեր