211652_close_icon
views-count2611 դիտում article-date 19:42 14-08-2020

«Արսենալը» վրդովված է Օզիլի հարցազրույցից

«Արսենալը» զայրացած է իր կիսապաշտպան Մեսութ Օզիլի վրա: Լոնդոնյան ակումբը իր վրդովմունքն է հայտնել ֆուտբոլիստի՝ օրերս տված հարցազրույցի առթիվ, որտեղ Օզիլը ճիշտ է համարել, որ չի ցանկացել հրաժարվել աշխատավարձի նվազեցումից: Օզիլը ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է, նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 350 հազ. ֆունտ: Բացի այդ, գերմանացին հայտարարել է, որ իրենց ոչ ոք չի կարողանա ստիպել հեռանալ «Արսենալից»՝ մինչև գործող պայմանագրի ավարտը: Մրցաշրջանի վերսկսումից հետո Օզիլը ոչ մի անգամ խաղադաշտ չի մտել:

Նմանատիպ նյութեր