211652_close_icon
views-count1552 դիտում article-date 21:58 14-08-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 13-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 12-ին, ժամը 18.35-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Նիսան» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 17.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 16.40-ին, Երևանի Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 14.10-ին, Երևանի Ա. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Մազդա», «ԿԻԱ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 17.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 80-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 26-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ճամփեզրի վահանակին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 32-ամյա վարորդը, հինգ ուղևորները, «Օպել Վեկտրայի» 30-ամյա վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի դաշտում կոմբայնը կողաշրջվել է. 48-ամյա կոմբայնավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր