211652_close_icon
views-count2030 դիտում article-date 16:29 14-08-2020

Վիլիանը համալրեց «Արսենալի» շարքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Վիլիանը կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Լոնդոնյան ակումբը երեք տարվա պայմանագիր է ստորագրել 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի հետ: Վիլիանի աշխատավարձը կկազմի շաբաթական 220 հազ. ֆունտ: Հիշեցնենք, որ Վիլիանը «Չելսիի» կազմում անցկացրել է 339 հանդիպում և դարձել ՝ 63 գոլի և 62 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, և մեկ անգամ՝ Անգլիայի Գավաթակիր: Նախկինում նա հանդես է եկել ՝ Դոնեցկի «Շախտյորում», ռուսական «Անժիում» և բրազիլական «Կորինտիանսում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր