2517 դիտում
16:05 13-08-2020
ՀՖՖ գործկոմի անդամը հրաժարական է տվել. Ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը հրաժարական է տվել: Ֆեյսբուքյան իր էջում նա այդ առթիվ գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն,
Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված:
Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը:
Տիգրան Հակոբյանի քայլը ողջունել է Գյումրիի «Շիրակը».
«Ողջունում ենք Տիգրան Հակոբյանի քայլը՝ ուղղված հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղերի բացահայտմանը և հնարավոր բացասական հետևանքների վերացմանը։
Համոզված ենք, որ հայկական ֆուտբոլում ի հայտ եկած «ղումարը» կարիք ունի խորը և համապարփակ վերլուծության։
Եվ արդեն օրվա մարտահրավեր է դարձել առողջացան ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և որոշումների կայացման հարցը»,- նշված է «Շիրակի» մամուլի ծառայության հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
23255 դիտում
09:25 09-11-2019
Հենրիխ Մխիթարյանի մայրը ամոթանք է տվել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից. «Ժողովուրդ»
2232 դիտում
22:06 19-04-2021
ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամը առաջարկել է «Ռեալին», «Սիթիին» և «Չելսիին» մինչև ուրբաթ հեռացնել Չեմպիոնների լիգայից
49891 դիտում
13:04 13-09-2018
Արթուր Վանեցյանը, Հենրիխ Մխիթարյանի մայրը, Սուրեն Պապիկյանը՝ ՀՖՖ գործկոմի թեկնածուներ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը