211652_close_icon
views-count1555 դիտում article-date 15:55 13-08-2020

Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը

Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը։ Իսկ ահա Բալկանյան երկրների աթլետիկայի ասոցիացիան ծրագրով նախատեսված երկու ավանդական միջոցառում կանցկացնի սեպտեմբերին։ Այդ ամսի 12 – 13 –ին Թուրքիայում կմրցեն մինչև 20 տարեկան, իսկ 29 – 30 –ին ՝ Ռումինիայում ՝ մեծահասակ մարզիկները։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասաց, որ անցյալ տարվա արդյունքներով են որոշվել թիմերի կազմերը։ Նախատեսված է Թուրքիա գործուղել երեք, իսկ Ռումինիա ՝ շուրջ ութ մարզիկ – մարզուհի։ Երիտասարդները արագավազորդներ են և ցատկորդներ։ Մեծահասակները կպայքարեն ցատկերում, միջին տարածության / 1800 և 1500 մետր/ , 3000 մետր հեռավազքում և խոչընդոտավազքում։ Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ցանկանում է Հայաստանի աթլետներին տեսնել Բալկանյան երկրներում կայանալիք բոլոր ստուգատեսներում, քանզի դրանք չափազանց օգտակար են վարպետության առաջընթացի և մրցափորձի հարստացման առումով։ Առաջիկա գործուղումների համար միակ խնդիրը թերևս միջազգային մրցուղերթների թույլտվություն ունենալն է, որը բացատրվում է հայտնի համավարակով։ Աթլետիկայի մարդիկ հույս ունեն, որ հարցը լուծում կստանա։ Այդ ակնկալիքով են նրանք շարունակում մարզումները ։

Նմանատիպ նյութեր