211652_close_icon
views-count2380 դիտում article-date 13:15 13-08-2020

Սիրահայը գործի, արարումի սովոր հայի տեսակ է, նրան չէր կարելի խոստումներով միայն կերակրել. Սպարտակ Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիահայության մի ստվար ու կարող մաս սիրական պատերազմի օրերին տեղափոխվեց ՀԱՅԱՍՏԱՆ. Այն ժամանակ գոնե ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կար ու որոշակի ծրագիր սիրիահայությանը տեղավորելու, սկզբնական շրջանում հոգսերը թեթևացնելու... Նրանց՝ եկածների մի մասը կարողացավ իրեն վերագտնել... Երևանում սր ճարաններ բացեցին, արհեստանոցներ, ոսկերիչները գործ գտան, բայց... Այ այստեղ էր, որ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ճաք տվեց, անհեռատես անկատար ծրագրերի պատճառով... Սիրահայը գործի , արարումի սովոր ՀԱՅԻ տեսակ է, նրան չէր կարելի խոստումներով միայն կերակրել, ՆԱ ինքն էր պատրաստ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ եթե.... Բազմաթիվ եթեներ ու հարցեր անլուծելի, անպատասխան մնացին ու ՀԱՅԱՍՏԱՆԸ նրանց համար դարձավ ԿԻՍԱԿԱՅԱՐԱՆ, կանադաներ ու ավստրալիաներ, շվեդիաներ մեկնելու համար... Այսօր նույն բախտին է արժանացել մեր մյուս ՀԱՅԱՀՈԾ ՈՒ ԱՐԱՐՈՂ հատվածը՝ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ.... Սիրահայության դառը դասերը չսովորած ու հետևություններ չարած իշխանությունները կարո՞ղ են արդյոք այնպես անել, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ նույն ԿԻՍԱԿԱՅԱՐԱՆԸ չդառնա ԼԻԲԱՆԱՆՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ... ԱՎՍՏՐԱԼԻԱՆ, ԿԱՆԱԴԱՆ, ՇՎԵԴԻԱՆ... ԳՐԿԱԲԱՑ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ..»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր