2541 դիտում
11:31 13-08-2020
Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուրը մեկուսացված է 39 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 575 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Նմանատիպ նյութեր
2649 դիտում
14:53 02-06-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 3 դեպք. վարակվածները ժամանել են ՌԴ-ից
142860 դիտում
21:57 01-04-2020
Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. հորդորում եմ խուճապի չմատնվել. մարզպետ
9804 դիտում
11:05 05-06-2020
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 596 նոր դեպք. կա 8 մահ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել