211652_close_icon
views-count4291 դիտում article-date 09:51 13-08-2020

Իմ օրոք 1000-ավոր հա ենք ազատագրել Նախիջևանի ուղղությամբ և բազմաթիվ դիրքեր առաջ տվել. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24news.am

Մեզ համար գերակա են բոլոր ուղղությունները, և բոլոր ուղղություններով՝ սկսած 2008 թվականից, լայնածավալ աշխատանքներ են կատարվել, ընդ որում՝ նաև նախիջևանյան հատվածում: Այս մասին [url=https://www.24news.am/news/116096?fbclid=IwAR3h-iKaNHGrkMXdO37Ixyxl8XVhvgrX3q-Y-DKPodInJ17fnFdLDxe184g]24TV[/url]-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Նախիջևանի հատվածում իմ ղեկավարության ժամանակ հազարավոր հեկտար տարածքներ են ազատվել, նոր դիրքեր են տեղադրվել, բարելավվել, հակառակորդին պարտադրելու, կանխարգելելու, ինչ-որ տեղ նաև ճնշելու ուղղությամբ, և այսօր էլ այդ գործընթացը շարունակվում է»,-ասել է Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանային հավակնություններին, Թուրքիային զսպող գործոններին, տավուշյան վերջին սադրանքին, Նախիջևանի ուղղությամբ հնարավոր վտանգներին, մեր բանակի մարտունակությանը, ապրիլյանի մասին ներքաղաքական շահարկումներին, և Հայաստանում՝ հատկապես բարձր մակարդակներում, վերջին շրջանում հնչող խաղաղասիրական կոչերին: Մանրամասները՝ կայքի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր