3443 դիտում
23:57 12-08-2020
ԱՄՆ-ի նախագահը NBA-ի խաղացողներին անվանել է տականք և հիմար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը Fox Sports հեռուստաալիքին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողների մասին:
Թրամպին հարցրել են բասկետբոլի մի շարք աստղերի կողմից հնչող քննադատությունների մասին:
«Ես չեմ նկատել, որ նրանք իմ հասցեին քննադատել են, բայց ես դրանից չէի էլ զարմանա: NBA-ի որոշ խաղացողներ շատ տականք են: Շատ, շատ տականք և ակնհայտ հիմար», ասել է Թրամպը:
Նրա կարծիքով, միլիոններ վաստակող մարդիկ, դաշտում գնդակ գլորելով, առնվազն պետք է հարգեն այն երկիրը, որը նրանց նման հնարավորություն է ընձեռել, ինչպես նաև՝ երկրի հիմնը և դրոշը:
«Նրանց լիգան ահռելի գումարներ է ստանում Ասիայից, բայց այն, թե ինչպես են նրանք խոնարհվում Չինաստանի առջև, անկեղծ ասած՝ խայտառակություն է: Եթե նրանք այնտեղ խաղային, շատ ավելի քիչ կվաստակեին: Նրանք չեն գնահատում այն, ինչ ունեն», հավելել է ամերիկյան առաջնորդը:
Դոնալդ Թրամպի և NBA-ի խաղացողների միջև կոնֆլիկտը արդեն տևական ժամանակ է ընթանում: Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ NBA-ի բասկետբոլիստների մեծամասնությունը ցուցադրրաբար աջակցում էր նրա մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին, իսկ Թրամպի ընտրվելուց հետո NBA-ի ոչ մի չեմպիոն դարձած թիմ այդպես էլ չի այցելել Սպիտակ տուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
18:13 09-09-2016
Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «հիմար» է անվանել
17027 դիտում
13:39 17-08-2017
Մեսին Ռամոսին տականք է անվանել՝ կեղտոտ արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3280 դիտում
19:38 12-08-2019
Նեյմարի քույրը ՊՍԺ-ի երկրպագուներին տականք է անվանել
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը