211652_close_icon
views-count1824 դիտում article-date 21:43 12-08-2020

Շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան օդանավակայանը

Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան օդանավակայանը։ Այն << Պեկին- 2022 >> ձմեռային օլիմպիական խաղերի ենթակառույցներից մեկն է։ Պատրաստ է նոր տերմինալը, շտապ օգնության կենտրոնը, ինքնաթիռների կայանատեղին, երկարացված թռիչքուղին և այլ շինություններ: Արդիականացումից հետո օդանավակայանը կարող է սպասարկել տարեկան 1 միլիոն ուղևորի: Վերակառուցումը, որի համար ներդրվել է գրեթե 186 միլիոն դոլար, սկսվել է 2018թ․։ Նախորդ դեկտեմբերից գործում է նաև արագընթաց երկաթուղին։ Ձմեռային օլիմպիական 24 –րդ խաղերը Չինաստանում կանցկացվեն 2022թ․ փետրվարի 4-20-ը:

Նմանատիպ նյութեր