211652_close_icon
views-count1713 դիտում article-date 21:21 12-08-2020

Ճապոնիան վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ

<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց է ներկայացրել օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ: Այնտեղ արտացոլված են մարզահանդեսին առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու խնդիրը: Խաղերը նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։ Պատրաստ են 43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր է կատարվեն աննշան ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը: Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի 2020-ի աշնանը: Կազմկոմիտեի կարծիքով հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո կդառնա համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ:

Նմանատիպ նյութեր