211652_close_icon
views-count88480 դիտում article-date 19:26 12-08-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Բելառուսի 42-ամյա քաղաքացին բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը: Փաստի առթիվ ավագ տեսուչ Ա. Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն փրկարարների կարիք չի եղել: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Իգոր Սվեչենկոն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել լամինատով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր