211652_close_icon
views-count1612 դիտում article-date 15:40 11-08-2020

ԱԺ-ն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

ՀՀ ազգային ժողովը ժամանակի պահանջներին համապատասխան տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն. տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ, ծրագրային ապահովում, տվյալների պահոցի սենյակի կահավորում, տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում, ցանցային ենթակառուցվածքի զարգացում, ՏՏ անվտանգություն, ՏՏ ուսուցումներ, ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում»,- գրել է Գալստյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ նշված լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում են նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը:

Նմանատիպ նյութեր