211652_close_icon
views-count58778 դիտում article-date 23:00 10-08-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան-Նոր Հաճն կամրջի վրա բախվել են Ford և Skoda ավտոմեքենաները կա 5 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Դ.-ի վարած Skoda մակնիշի և Արզնի գյուղի բնակիչ, 32-ամյա Մերուժան Ե.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Գևորգ Դ.-ն, նրա ուղևոր, Նոր Հաճնի բնակիչ, 27-ամյա Կարեն Դ.-ն և Ford-ի վարորդ Մերուժան Ե.-ն, նրա ուղևորներ, Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Մ.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մհեր Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր