211652_close_icon
views-count1781 դիտում article-date 20:39 10-08-2020

«Բորուսիան» հայտարարեց, որ Սանչոն մնում է թիմում

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի ակումբում: «Սանչոն մեր ծրագրերի մեջ է մտնում: Նա մեր մոտ կխաղա նաև հաջորդ մրցաշրջանում: Դա վերջնական որոշում է: Կարծում եմ, սա պատասխան էր բոլոր հարցերին», ասել է Ցորկը: «Անցած ամռանը մենք Ջեյդոնի աշխատավարձը բարձրացրել էին համապատասխան նրա մրցելույթների աճի: Այնպես որ, համարեք, որ մենք այն ժամանակ արդեն երկարաձգել էինք իր պայմանագիրը մինչև 2023 թվականը», ավելացրել է Ցորկը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանչոն կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե մանկունյանցիները համաձայնվեին նրա համար վճարել պահանջվող 120 մլն եվրոն:

Նմանատիպ նյութեր