211652_close_icon
views-count1457 դիտում article-date 16:28 10-08-2020

Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։ Այս մասին դեսպանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «100 տարի առաջ այս օրը Դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան և Հայաստանը, ստորագրեցին Թուրքիայի հետ Սևրի խաղաղության դաշնագիրը։ Այն տարածաշրջանում հիմնարար և արդարացի խաղաղության հաստատման բանալի էր, որը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները»,- գրել է դեսպանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր