211652_close_icon
views-count2402 դիտում article-date 15:44 10-08-2020

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նախագահական ընտրություններում հերթական անգամ հաղթելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հույս ունեմ, որ ձեր պետական գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Պուտինը նշել է, որ նման առաջադրանքները բավարարում են Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդների առանձնահատուկ շահերը: Նշենք, որ նախագահակն ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.23 տոլոսը։

Նմանատիպ նյութեր