211652_close_icon
views-count573197 դիտում article-date 11:30 10-08-2020

Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի աղջիկը, փեսան ու թոռնիկներն էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի հարազատներն էին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած Թամարա Մարությանը նրա աղջիկն էր, երեխաները՝ նրա թոռնիկները, վարորդ Միհրան Գյուլզադյանն էլ՝ փեսան։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/09/1161887/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 184-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին։ Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածներին Toyota-ից դուրս էին բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արես Գրիգորյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր