211652_close_icon
views-count22735 դիտում article-date 11:04 10-08-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն է բախվել է ծառին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Սպարտակ Եղիազարյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Նարեկ Ասատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վատի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր