211652_close_icon
views-count20654 դիտում article-date 10:24 10-08-2020

Խոշոր հրդեհ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտին հարակից տարածքում. ժամանել է 6 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներն ու բժիշկները համատեղ ուժերով տարհանել են մի քանի հիվանդների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Միքայելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ավտոսանդուղք և հրդեհաշիջման փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող նշված բժշկական կենտրոնի շենքին հարակից տարածքում կուտացված շինարական աղբում։ Ելնելով անվտանգությունից՝ տեղում իրականացվել է բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում, իսկ հրշեջ-փրկարարների և հիվանդանոցի բուժանձնակազմի ուժերով հրդեհի օջախի մոտ գտնվող հիվանդանսենյակներից տարհանվել են 5 հիվանդներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր