211652_close_icon
views-count2222 դիտում article-date 23:16 09-08-2020

Բեյրութում Արամ Ա կաթողիկոսը պատարագ և հոգեհանգստյան կարգ է մատուցել

Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ հշ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ: Ս. Պատարագին ներկա են եղել Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը, Լիբանանում հայ պատգամավորները, և կուսակցությունների ներկայացուցիչներ: Վեհափառ Հայրապետը ասաց. «Լիբանանի հայությունը, ողջ հայ ազգը քեզ հետ է: Լիբանանի հայության հզորացումը Հայաստանի ու սփյուռքի հզորացումն է: Լիբանանի հայությունը պետության հետ է, սակայն դեմ է պետական իրենց պաշտոնները չարաշահող պատասխանատուներին»: Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` պայթյունից մահացած հայերի հոգիների հանգստության համար:

Նմանատիպ նյութեր