211652_close_icon
views-count31666 դիտում article-date 20:10 09-08-2020

Հրապարակվել է առաջիկա օրերին Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը

Օգոստոսի 13-ին կիրականացվի Երևան-Չելյաբինսկ, օգոստոսի 15-ին՝ Երևան-Եկատերինբուրգ չվերթը, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան Ֆեյսբուքյան էջը: Հաղորդվում է, որ օդանավում տեղերի թիվը սահմանափակ է, և չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել այս [url=https://www.gosuslugi.ru/395443/1]հղմամբ[/url]: Դեսպանությունից նաև [url=https://www.facebook.com/armembrus/posts/1187364958315306]հիշեցնում են[/url], թե ինչ թռիչքներ են սպասվում առաջիկայում Ռուսաստանից Հայաստան ուղղությամբ: Դրանք ներկայացնում ենք ստորև՝ Մոսկվա-Գյումրի – 10․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին) Մոսկվա – Երևան – 11․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին) Մոսկվա –Երևան – 12․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 09։00-ին) Մոսկվա – Գյումրի – 12․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13։50-ին) Մոսկվա – Երևան - 13․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին) Մոսկվա – Երևան - 14․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին) Մոսկվա – Երևան - 15․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 17։15-ին) Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ օգոստոսի 6–ից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։

Նմանատիպ նյութեր