211652_close_icon
views-count26751 դիտում article-date 17:35 09-08-2020

Գյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի

Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան Ֆեյսբուքյան էջը։ Մասնավորապես օգոստոսի 10-ին կիրականացվի Գյումրիից Մոսկվա չվերթ , օգոստոսի 13-ին՝ Երևանից Չելյաբինսկ, օգոստոսի 15-ին՝ Երևանից Եկատերինբուրգ։ «Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնություններ Ռուսաստանի տարածքային իշխանություններից, նախարարություններից և համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր գործող գրասենյակի հետ», նշված է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր