2340 դիտում
14:36 09-08-2020
Բեյրութում կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 720-ը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://www.tert.am/am/news/2020/08/09/lebanon-protests/3365969]Tert.am[/url]-ը գրում է. Բեյրությում նախօրեին տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում ուժայինների հետ բախումների հետևանքով վիրավորում ստացած ցուցարարների թիվը գերազանցել է 720-ը․ ավելի վաղ հայտնի էր դարձել 490 վիրավորի մասին, որոնց թվում անվտանգության 70 աշխատակից է եղել․ մահացել է իրավապահ մի աշխատակից, հայտնում է aljazeera.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարության հրաժարականի և բարեփոխումների իրականացման պահանջներով բողոքի ցույցերին նախօրեին ավելի քան հազար մարդ է մասնակցել․ շուտով այն զանգվածային բախումների է վերաճել։
Ցուցարարները գրավել են արտգործնախարարության, էլեկտրաէներգիայի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև բանկերի ասոցացիայի շենքերը։ Մարդիկ ոստիկանության աշխատակիցների վրա քարեր ու ճայթուկներ են նետել, ինչին ի պատասխան՝ նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/09/lebanon-protests/3365969]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4015 դիտում
13:18 05-08-2020
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 6-ի. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել