211652_close_icon
views-count47164 դիտում article-date 19:55 08-08-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորանում Dodge Caliber ավտոմեքենայում բռնկված հրդեհը տարածվել է խոտածածկ գոտի. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սարուխանյանը՝ վարելով Dodge Caliber մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններում, ընթացքի ժամանակ, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով կրակը տարածվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող չոր խոտածածկի վրա: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը և խոտածածկ հատվածի հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Ա. Սարուխանյանին պատճառվել է մոտ 2 մլն 500 հազ. դրամի վնաս: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր