հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350-ն ու Opel-ը, Lexus-ն էլ բախվել է ծառին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350-ն ու Opel-ը, Lexus-ն էլ բախվել է ծառին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 16։15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում՝ Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350 և Opel մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։


Բախման հետևանքով Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք