211652_close_icon
views-count2325 դիտում article-date 13:15 08-08-2020

Հնդկաստանում Boeing օդանավը կոշտ վայրէջք է կատարել. զոհվել է 17 մարդ

Հնդկական Air India Express բյուջետային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հնդկաստանի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Կերալա նահանգում: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, միջադեպի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ 2 օդաչու: Օդանավում եղել է 190 մարդ, որոնցից 10-ը՝ երեխա, 2 օդաչու և անձնակազմի 4 անդամ։ Ուղևորները հայրենիք էին վերադառնում Դուբայից, ովքեր այնտղ էին մնացել համավարակի պատճառով։ Թռիչքային տվյալների թվային ձայնագրիչը և օդաչուների խցիկի ձայնագրիչը, որոնք դուրս են բերվել ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոյի ինքնաթիռից, կտեղափոխվեն Դելի՝ հետագա ուսումնասիրման համար։ Պատահարի փաստով հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր