211652_close_icon
views-count2053 դիտում article-date 12:59 08-08-2020

Բեյրութի հզոր պայթյունից հետո 60 մարդ անհետ կորած է համարվում

Բեյրութի նավահանգստում օրեր առաջ տեղի ունեցած հզոր ու ավերիչ պայթյունից հետո 60 անհետ կորել է։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ Վերջինի տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը հասել է 154-ի, որոնցից 25-ի ինքնությունը դեռևս չի ճանաչվել։ Հիշեցնենք, որ պայթյունը հնչել է օգոստոսի 4-ին։ Պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատը։

Նմանատիպ նյութեր