5011 դիտում
09:58 08-08-2020
Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննված պաշտոնյաների անունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել էր նաեւ նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը: Շուրջ 1 ամսից կլրանա նրա ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրգործով քննության մեկ տարին, եւ դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները: Գործով նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Բացի այդ, հարցաքննությունների էին հրավիրվել տարբեր մարդիկ, որոնք պատմել են՝ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
610 դիտում
08:26 12-04-2024
Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ ովքեր են նրանք․ «Ժողովուրդ»
1061 դիտում
10:04 31-03-2015
Ավետիսյանների սպանության գործով արդեն 4228 մարդ է հարցաքննվել. Ժողովուրդ
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»