211652_close_icon
views-count3097 դիտում article-date 09:47 08-08-2020

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովը վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները: Սակայն պայմանավորված Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակով և արտակարգ դրությամբ՝ որոշում է կայացվել հանրային քննարկումներն անցկացնել առցանց եղանակով: Նկատենք, որ այժմ առցանց եղանակով են նիստեր անցկացնում նաև փետրվարին ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք պետք է առաջիկայում նաև հայեցակարգ ներկայացնեն: Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Միևնույն ժամանակ նշենք, որ առցանց առաջին քննարկումը լինելու է նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք թեմայով, իսկ հետագայում առցանց քննարկումներ տեղի կունենան նաև ընտրական ցուցակների, արտակարգ դրության պայմաններում քարոզարշավի կազմակերպման և այլ հարցերի շուրջ: Ավելին, հանրային քննարկումներին մասնակցելու համար հրավեր են ուղարկել նաև արտախորհրդարանական կուսակցություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Առաջին քննարկումը տեղի կունենա օգոստոսի 12-ին»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր