հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Nissan Teana-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Nissan Teana-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել ձորում՝ գետի մեջ:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:


Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք